ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բնապահպանական թեմայով կինոդիտում-քննարկում

Ս.թ. նոյեմբերի 18-ին  Արցախի բնապահպանության և բնական ռեսուրսների  նախարարության  թափոնների և մթնոլորտ արտանետումների  կառավարման գործակալության  պետի պաշտոնակատար Կարեն Կիրակոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց կինոդիտում, որին մասնակցում էին ինչպես համակարգի աշխատողներ,այնպես էլ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, դասախոսներ,ուսուցիչներ ,ուսանողներ:

Ցուցադրվեց համաշխարհային հռչակ ունեցող լուսանկարիչ Յան Արտյուշ Բերտրանի և ռեժիսոր Լյուկ Բեսսոնի համատեղ <<Տունը>> վավերագրական ֆիլմը: Կինոդիտումից հետո տեղի ունեցավ քննարկում,որի ընթացքում բարձրացվեցին ինչպես գլոբալ,այնպես էլ տեղական բնապահպանական խնդիրներ: Քննարկման ընթացքում առաջ քաշվեց այն գաղափարը, որ բոլորս էլ կարևորում ենք երկրի տնտեսական զարգացումը, սակայն   դեմ ենք,որ այն  տեղի ունենա  շրջակա միջավայրի անդառնալի կորուստների հաշվին  և նշվեց, որ   մեր   առաջնային նպատակն  է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք նվազագույնի  հասցնեն բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ուստի, օրախնդիրը մեր հասարակության  լայն շերտերի մոտ բնապահպանական մտածելակերպի  ձևավորումն ու  հայրենի բնության նկատմամբ հոգատարության տարածումն է:

Միջոցառման մասնակիցները վերջում եկան մի ընդհանուր գաղափարի,որ շրջակա միջավայրի պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս  առաքելությունը , իր կայուն տեղն ունենա մեր ժողովրդի հիմնարար արժեքների կողքին և դառնա  Հայոց պետականության զարգացման կայուն հենասյուներից մեկը:

Տեսանյութ