ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հերթական էկոկրթական միջոցառում

ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը՝ ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի աջակցությամբիրականացրեց էկոկրթական իրազեկմանմ իջոցառում՝ երեխաների և նրանց ծնողների համար: 2017թ. մայիսի  23-ին վարչության աշխատակիցներն այցելեցին Ստեփանակերտ քաղաքի  մանկապարտեզներ` երեխաների  հետ իրազեկման դասընթաց անցկացնելու նպատակով: Փոքրիկներին պատմեցին արևի բարերար ազդեցությանջերմության անհրաժեշտության, ինչպես նաև արևի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթների բացասական ազդեցության մասինՊատկերավոր ցուցադրեցին արևի վնասակար ճառագայթներից պաշտպանվելու բոլոր միջոցները, որում նրանց օգնեցին երեխաները:    Միջոցառման ավարտին մասնակցող բոլոր երեխաներին բաժանվեցին <<Արև, արև, եկ, եկ…>>  տեղեկատվական գունավորման գրքույկներ, որը պատմում է երեխաներին արևի օգտակար և վնասակար կողմերի մասին և սովորեցնում արևի վնասակար ազդեցությունից պաշտպանվելու կանոնները: Նախաձեռնած միջոցառման նպատակն էր բարձրացնել երեխաների` բնության մասին ունեցած գիտելիքների մակարդակը, ինչը կօգնի նրանց ապագայում պահպանել օզոնային շերտը, հենց իրենց պաշտպանել արևի վնասակար (ՈՒՄ) ճառագայթներից: ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբՍտեփանակերտ քաղաքի և Ասկերանի շրջանի նախադպրոցական տարիքի երեխաներին նույնպես տրամադրվելեն տեղեկատվական գունավորման գրքույկներ՝ արևի (ՈՒՄ) վնասակար ճառագայթներից պաշտպանվելու մասին իրազեկելու նպատակով: ԼՂՀ առողջապահության նախարարության աջակցությամբ` տեղեկատվական գունավորման գրքույկներ և տեղեկատվական պաստառներեն  տրամադրվել նաև Ստեփանակերտ քաղաքի և շրջանների տեղամասային մանկական պոլիկլինիկաներին և ամբուլատորիաներին` փոքրիկ այցելուներին ու նրանց ծնողներին պատշաճ կերպով իրազեկելու նպատակով: Ընդհանուր առմամբ, բաժանվեց 2400  հատ տեղեկատվական գունավորման գրքույկ և  90 հատ տեղեկատվական պաստառ: