ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Աստանայում կայացած ԳԷՀ-ի աշխատաժողով

ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման բաժնի պետ Գոհար Գրիգորյանը սույն թվականի հունիսի 21-ից 24-ը մասնակցեց Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած ԳԷՀ-ի ընդլայնված տարածաշրջանային աշխատաժողովին:


Աշխատաժողովը նպատակաուղղված էր ԳԵՖ-ի հետագա աշխատանքների կատարելագործմանը, մասնավորապես ԳԷՀ-6-ի շրջանակներում ԳԷՀ-7-ի պլանավորման տարբերակների ու մոտեցումների քննարկմանը:


Հանդիպման առաջին և երկրորդ օրերին տեղ են ունեցել ինտերակտիվ քննարկումներ ԳԷՀ-ի և կայուն զարգացման նպատակների, մոնիթորինգի և գնահատման, գիտելիքների կառավարման և այլ թեմաների վերաբերյալ:


Երրորդ օրը կազմակերպվել են ՄԱԿ-ի ծրագրային ծառայությունների կառավարման դասընթացներ: Հանդիպման չորրորդ օրը իրականացվել է ԳԷՀ-ի ծրագրային դաշտային այցելություններ՝ ծանոթանալու ԳԷՀի միջամտությամբ իրականացված աշխատանքներին և մասնակցելու համապատասխան մասնագիտական դասընթացներին:


Այնուհետև աշխատաժողովի մասնակիցներն այցելել են <<Ուսուցողական կայաններ>>՝ սովորելու և հետագայում կիսվելու ստացած գիտելիքներով:

Աշխատաժողովին մասնակցությունն նաև արդյունավետ էր նոր կապերի հաստատման, համագործակցության նոր ուղիների և հնարավորությունների սկիզբ դնելու հիմքեր ստեղծելու առումով: