ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Երեխաները`օզոնային շերտի վաղվա պահապաններ

  

Ս.թ.  սեպտեմբերի 16-ին  ԼՂՀ ԿԱ  շրջակա միջավայրի  պահպանության  և  բնական ռեսուրսների վարչության  նախաձեռնությամբ  մշակվեց  էկոկրթական մի   ծրագիր  հանրապետության  դպրոցներում իրազեկման բաց դասեր  կազմակերպելու  նպատակով: Դասընթացի  ընթացքում  երեխաներին ներկայացվեցին  արեգակի  բարերար  ազդեցությունը, այդ  միակ  բնական  լույսի   ու ջերմության անհրաժեշտությունն  ու  նշանակությունը, ինչպես  նաև  արեգակի  ուլտրամանուշակագույն ճառագայթների  բացասական  ազդեցությունը ՝ ներկայացնելով, որ ուլտրամանուշակագույն ճառագայթներն իրենց հետ բերում են մեծ վտանգ:Երեխաներին ներկայացվեց  նաև ուլտրամանուշակագույն  ճառագայթներից մեզ պաշտպանող հիմնական և բնական վահանի՝ օզոնային շերտի վերաբերյալ տեղեկատվություն: Ներկայացված նյութն ամրապնդելու նպատակով  հայտարարվեց նկարների մրցույթ՝<<Պահպանե՜նք  օզոնային շերտը>>կարգախոսով:

Երեխաների վրձնած  64 աշխատանքներից  լավագույններ ընտրվեցին 3-ը: 1-ին մրցանակի արժանացավ 3-րդ  դպրոցի  աշակերտ  Էդիտ Ազիրյանը, 2-րդ մրցանակի՝6-րդ դպրոցի  աշակերտուհի  Էդուարդա Սահակյանը, 3-րդ մրցանակի՝4-րդ դպրոցի  աշակերտուհի Լիլիթ Մկրտիչյանը: Մրցանակիրները վարչության կողմից խրախուսվեցին  նկարչական պարագաներով և պատվոգրերով:

Իրենց  աշխատանքներով երեխաները ցույց  տվեցին,որ իրենք էլ կարող են մասնակից լինել բնապահպանական խնդիրների   լուծմանը:

Ծրագրի իրագործումն  ևս մեկ քայլ էր մեր  մատաղ սերնդի մոտ բնության նկատմամբ պատասխանատու և խնայողաբար վերաբերվելու արժեքների,բնապահպանական խնդիրներին լուրջ վերաբերվելու,լուծումներ մտածելու կարողությունների ձևավորման ուղղությամբ: