ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կենդանիների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում կազմակերպվեց Մարտունու թ.1 մանկապարտեզում


Ժամանակակից աշխարհում,երբ ուժեղացել է մարդկային գործոնի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ,առավել քան երբևէ  ավելի արդիական է դարձել էկոլոգիական դաստիարակության անհրաժեշտությունը:

Քանի որ  հոկտեմբերի 4- կենդանիների պաշտպանության օրն էր,ուստի   որոշվեց  հանրապետության մանկապարտեզներում կազմակերպել այդ օրվան նվիրված միջոցառում,նպատակ ունենալով ոչ միայն մեր երեխաներին տալ լրացուցիչ տեղեկություններ,գիտելիքներ մեր հարուստ կենդանական աշխարհի մասին ,այլ մենք ունեինք ավելի հեռանկարային նպատակ՝ նպաստել մեր երեխաների էկոլոգիական գիտակցության ,մտածելակերպի ձևավորմանը,հասկացնել,որ այդ հարուստ կենդանական աշխարհը պետք է նաև պահպանել:

Մեկնարկը տրվեց Մարտունու թ.1 մանկապարտեզում:

Ընդհանրապես,մարդկանց մոտ պատմականորեն ձևավորված է բնությանն  իշխելու,բնության ռեսուրսներն անխնա օգտագործելու գերիշխողի հոգեբանություն, և իզուր չէ ,որ մենք մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք նախադպրոցական հաստատությունների վրա,ձգտելով,ինչքան հնարավոր է այնպես անել,որ մեր երեխաների մեջ չարմատավորվի նման հոգեբանություն:Մենք,իհարկե,նպատակ ունենք ընդլայնել մեր ունկնդիրների տարիքային շրջանակները,հնարավորության սահմաններում բազմազանել միջոցառումները,և  հուսով ենք,որ մեր այս գործունեությամբ ,մեր այս  քաղաքականությամբ ինչ-որ չափով կնպաստենք մեր մատաղ սերնդի բնապահպանական գիտակցության ,մտածելակերպի,դեպի հայրենի բնությունը պատասխանատու և հոգատար վերաբերմունքի,ինչու չէ,նաև հասարակական կարծիքի ինստիտուտի ձևավորմանը,հասարակության իրազեկվածության բարձրացմանը,քանի որ առանց այս գործոնների ,առանց բնապահպանական կրթության ,հնարավոր չէ ստեղծել առողջ միջավայր ու  բարեկեցիկ  կյանք: