ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԹՈՆԴԻՐԳԵՏԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐ

  Ս.թ. մայիսի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց  Քաշաթաղի շրջանի հարավային թև:

  Պատվիրակության կազմում էր նաև ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ  Կոմիտաս Կարապետյանը: Կովսական քաղաքում երկրի ղեկավարը հանդիպել է բնակիչների հետ եւ զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ` նշելով, որ ենթաշրջանի առջեւ ծառացած խնդիրներն ու դրանց լուծումը մշտապես կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում:

  Պատվիրակության անդամները տեղում ծանոթացան սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի  իրականացման ընթացքին: Կարևորելով փոքր և միջին  ձեռնարկատիրության զարգացումը Քաշաթաղի հարավային թևում և տնտեսական, և սոցիալական տեսանկյուններից, նշվեց, որ այն  հանդիսանում է կարևոր գործոն տեղում նախաձեռնողականության խթանման համար: Այնուհետև պատվիրակությունն  եղավ Թոնդիրգետի ոսկու հանքավայրում, այնտեղ  տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

  Այցելության ընթացքում ընդգծվեց, որ այս լեռնահանքարդյունաբերական գործարանը կարևորագույն նշանակություն ունի ինչպես Քաշաթաղի,այնպես էլ ամբողջ հանրապետության համար, քանի որ հնարավորություն կտա  լուծելու մի  մի շարք սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական  խնդիրներ: