ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. փետրվարի 14-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության կողմից հրավիրվեց խորհրդակցություն

  Ս.թ. փետրվարի 14-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության կողմից հրավիրվեց խորհրդակցություն` նվիրված ընդերքօգտագործման բնագավառում իրականացված աշխատանքներին և առկա խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին` ԼՂՀ նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը, ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանը, վարչության պետի I տեղակալ Արմեն Ավագյանը, վարչության պետի տեղակալ Գարի Գրիգորյանը և այլ պատասխանատու աշխատողներ: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին վարչության պետ Վազգեն Միքայելյանը անդրադարձավ ոլորտում առկա խնդիրներին և անելիքներին, համապատասխան հանձնարականներ տալով, առկա թերացումների լուծման ուղղությամբ, շահագրգիռ ընկերությունների տնօրեններին: Այնուհետև ընկերությունների տնօրենները զեկուցեցին կատարված աշխատանքների, իրականացված միջացառումների, ինչպես նաև արձանագրված բացթողումների պատճառների մասին: Ավարտին վարչության պետ Վ.Միքայելյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, նշելով որ նման ձևաչափի քննարկումները կօգնեն և հնարավորություն կտան ապագայում արձանագրել ավելի լուրջ ձեռքբերումներ: