ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Խորհրդակցության թեման բնապահպանական խնդիրներն էին

Ս.թ. մարտի 26-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանի մոտ հրավիրվեց խորհրդակցություն: Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել և կյանքի կոչել բնապահպանական մի շարք ծրագրեր: Խորհրդակցությանը ներկա էին`Զեփյուռ բնապահպանական, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասիրաց եղբայրակցություն, Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն, Առաջ, Արցախ հասարակական կազմապերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Քննարկվեցին ԼՂՀ բնության հուշարձանների պահպանման գոտիների իրավիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների,ծառատնկման,ինչպես նաև բնապահպանական տեղեկատվության ու գաղափարախոսության տարածման համատեղ աշխատանքների իրականացման ծրագրերը: Վարչության պետ Վազգեն Միքայելյանը ներկաներին ծանոթացրեց իրականացվելիք ծրագրերը,անդրադառնալով ընդերքօգտագործող կազմակերպությունների աշխատաոճին, որպեսզի տվյալ տարածքները շահագործվեն ըստ պահանջվող նորմերի: Բյուջեով նախատեսված նպատակների ու կառավարությանը ներկայացվելիք` հունիսի 5-ը բնապահպանի օր անվանակոչելու որոշման նախագծին: Խոսք եղավ նաև Դրմբոնի ոսկու հանքի շահագործման աշխատանքների, Սարսանգի լճի, պատմամշակութային կարևորագույն վայրերի պահպանության հարցերի մասին: Խորհրդակցության ժամանակ առաջարկվեց վարչությանը կից ստեղծել հասարակական խորհուրդ,որում կընդգրկվեն վարչության և հկ-ների ներկայացուցիչներ: Ավարտին Վազգեն Միքայելյանը պատրաստակամություն հայտնեց բնապահպանական բոլոր հարցերում աջակցել և համատեղ աշխատել  ոլորտում արդյունքներ ունենալու համար: