ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վազգեն Միքայելյանը ընդունեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը

 

ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանը ս.թ. դեկտեմբերի 20-ին ընդունեց  ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ բնապահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, թափոնների անձնագրավորման, պոչամբարների փորձագիտական եզրակացություններ տրամադրելու մասին հարցեր: Կողմերը հաստատել են, որ նման հանդիպումները արդիական են, քանի որ Արցախում ոլորտը զարգացման միտում ունի: Առաջարկվել է քննարկել և ստեղծել 2013-2018թթ. համատեղ գործողությունների ծրագիր, որը նպատակաուղղված կլինի ոլորտի խնդիրների լուծմանն ու հետագա զարգացմանը: Քննարկվել են նաև օրենսդրության կարգավորման, բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման վերաբերյալ հարցեր: Այցելությունների շրջանակում պատվիրակությունը եղել է «Արցախի երկրաբանական էքսպեդիցիա» ՊՈԱԿ-ում, որտեղ ծանոթացել են կենտրոնի ներուժին և իրականացված երկրաբանական հետախուզական աշխատանքներին: Հաջորդ այցելությունը Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրն էր, որտեղ ծանոթացել են հանքավայրի շահագործման ընթացիկ աշխատանքներին, արտադրական ծավալներին և պոչամբարների վերամշակմանը: