ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ծառատունկ Շոշկավանքի տարածքում

      

Ապրիլի 20-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աջակցությամբ և <<Զեփյուռ>> բնապահպանական, <<Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասիրաց եղբայրակցություն>> կրոնական, <<Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն>>, <<Առաջ, Արցախ>> հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով կազմակերպվեց ծառատունկ  Շոշկավանք եկեղեցու տարածքում։ Ծառատունկի համար  վարչությունը   ընտրել էր  բնակլիմայական  և էկո համակարգին  համապատասխան տնկիներ: Ծառատնկման աշխատանքներին  մասնակցեց ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք։ Միջոցառմանը ներկա էին նաև Ասկերանի շրջանի Խաչմաչգյուղի և Հադրութի շրջանի հոգևոր հովիվները, որոնց օրհնանքի արարողությունիցու եկեղեցում միասին աղոթելուց հետոսկսվեց ծառատունկը։ Եկեղեցու տարածքում տնկվեցին եղևնիներ, իսկ ճանապարհի երկայնքով՝ տնջրի, խնձորենի, տանձենի և այլ ծառեր։ Աշխատանքներին աջակցեցին նաև Խաչմաչ և Մսմնա համայնքների անդամներ, իսկ ընդհանուր առմամբ ակցիային մասնակցեց շուրջ 50 հոգի։ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Ավագյանի խոսքերով՝ բնապահպանական այս ակցիան առիթ է ևս մեկ անգամ կարևորելու, որ բնության պահպանությունն ու շրջակա միջավայրի խնդիրների լուծումն անհնար են առանց հասարակության լայն խավերի ներկայացուցիչների մասնակցության։ Սակայն աշխատանքներ պետք է տարվեն նաև դպրոցներում, որպեսզի երեխաները փոքրուց ճանաչեն բնությունը, սիրեն և պահպանեն այն։ <<Զեփյուռ>> ԲՀԿ նախագահ Արամ Մայիլյանի պարզաբանմամբ՝ Շոշկավանքի տարածքը պատահական չի ընտրված. այս սրբավայրում ծառատունկ կազմակերպելու նպատակն էր նաև երիտասարդներին ծանոթացնել տեղանքին, մերնախնիների  կերտած պատմամշակութային կոթողին, եկեղեցու պատմությանը, որպես զիմատաղ սերունդը բնության հետ մեկ տեղ պահպանի նաև հոգևոր արժեքները։ Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր հերթին վստահեցրեց, որ այս տարի արդեն իսկ 110 ծառ է տնկել։ Իսկ վերջին ամսվա յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին գյուղամերձտարածքներում նախաձեռնում է նման աշխատանքներ։ <<Ծառատունկը պետք է արժեք ունենա յուրաքանչյուր ընտանիքում, և այս օրվա նախաձեռնությունն օրինակ պետք է հանդիսանա բոլոր արցախցիների համար։ Մոտակա մեկ շաբաթը դեռ նպաստավոր է ծառատնկման համար, ուստի կոչեմ անում բոլորին նախաձեռնել նման աշխատանքներ, ու տարիներ հետո կերևա դրա արժեքը>>,- ասաց ԼՂՀ փոխվարչապետը։  Ակցիայի մասնակիցները հույս հայտնեցին, որ նշված համայնքների պատկան մարմինները տարածքում կսահմանեն վերահսկողություն, իսկ զեփյուռականներն էլ ժամանակ առ ժամանակ կայցելեն և կխնամեն տնկիները։