Ի գիտություն շահագրգիռ հանրության

 

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 17-ին,  ժամը 11-ին  ԱՀ  Մարտակերտի շրջանում, Կաշենի լեռնահանքային համալիրում տեղի կունենա Կաշենի լեռնահանքային համալիրի գործող պոչամբարի երկրորդ փուլի և պոչամբարի պատվարին կից՝ դատարկ ապարի պահեստարանի նախագծերի վերաբերյալ հասարակական լսում,որի մասին արվել է հայտարարություն «Ազատ Արցախ » թերթի ս.թ. հուլիսի 09-ի համարում:

Հասարակական լսման շրջանակներում կներկայացվեն նախատեսվող գործունեության ընդհանուր բնութագրերը, կպարզաբանվեն մասնակիցներին հետաքրքրող հարցերը։ Հասարակական լսման ընթացքն ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրվելու է։ Միջոցառումն իրականացվելու է բացօթյա՝ ԱՀ պարետի որոշումներով սահմանված պահանջներին համապատասխան։ Մասնակիցների համար պարտադիր է դիմակ կրելը և սոցիալական հեռավորություն պահպանելը։