2020թվականի փետրվարին  ստեղծված Արցախի Հանրապետությունում շրջակա միջավայրի վրա    ՓՀԷԿ-երի ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի արձանագրության մեջ տեղ գտած համապարփակ առաջարկությունները կյանքի կոչելու համար, համաձայն  Արցախի Հանրապետության կառավարության  2020 թվականի մարտի 17-ի N168-Ա որոշման,  ստեղծվել էր աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝

 

Արցախի Հանրապետության պետական նախարար                 Գրիգորի Իգորի Մարտիրոսյան

 

ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների

նախարարի   տեղակալ՝                                                                     Ալեքսանդր Էդուարդի Գասպարյան

 

Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր՝      Վիլեն   Սաֆարի    Սաֆարյան

 

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի

տեղակալ՝                                                                                        Համլետ Սլավայի Ապրեսյան

 

Արցախի Հանրապետության  պետական նախարարի աշխատա-

կազմի  տարածքային  կառավարման  վարչության պետի

պաշտոնակատար՝                                                                                                   Մհեր Մուրադի  Օհանյան

 

ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների  նախարարության

աշխատակազմի  բնական ռեսուրսների թափոնների և մթնոլորտ

արտանետումների  կառավարման գործակալության պետ՝                  Աշոտ  Միքայելի Հարությունյան

 

Արցախի Հանրապետության   էկոնոմիկայի և արտադրական

ենթակառուցվածքների  նախարարության աշխատակազմի

էներգետիկայի պետական տեսչության պետ՝                                       Կարեն Միքայելի  Բաղդասարյան

 

Արցախի Հանրապետության  քաղաքաշինության

նախարարության աշխատակազմի քաղաքաշինական

պետական տեսչության պետ՝                                                                Դավիթ  Արմենի  Ավանեսյան

 

Արցախի Հանրապետության  հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական

հանձնաժողովի հանրային  ծառայությունների կարգավորման

վարչության պետ՝                                                                                       Անդրեյ Վլադիմիրի Մուսայելյան

 

«Բնապահպանական փորձաքննություն և լաբորատոր

Հետազոտություն»պետական ոչ առևտրային կազմակերպու-

թյան տնօրեն ՝                                                                                                  Կարեն Ռաֆիկի Թովմասյան

 

 

 

 

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների

պետական ծառայության քաղաքացիական պաշտպանու-

թյան աղետների հետևանքների  վերացման  շտաբի օպերա-

տիվ կառավարման բաժնի պետ ՝                                                             Կարեն Առնոլդի Ավետիսյան

 

 

«ԼՂՀ  հիդրոօդերևութաբանական  և մոնիթորինգի պետական

ծառայություն ոչ առևտրային կազմակերպության տնօրեն                         Իգոր  Լազարի Հարությունյան

 

                             

 

Հանձնաժողովի աշխատանքները, համավարակի հետ կապված, ժամանակավորապես   կասեցվել էր:

Ս.թ. ապրիլի 23-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել աշխատանքային խմբի անդամների հետ, որի ընթացքում նախանշվել են աշխատանքները կատարելու հիմնական ուղղությունները և կատարման ժամկետները: Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ Գ. Մարտիրոսյանը հանձնարարել է հրապարակել շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը և, այն որակելով որպես ուղեցույց աշխատանքային խմբի համար, ևս մեկ անգամ վերահաստատել Արցախի Հանրապետության կառավարության հաստատակամությունը՝ կյանքի կոչել արձանագրության մեջ ներառված առաջարկությունները, վերացնել թերություններն ու խախտումները, ապահովել բնապահպանական օրենսդրության պահանջների անշեղ կատարումը:

Ստորև ներկայացվում է շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը՝

 

  1. Հաշվի առնելով, որ վերջին 40 տարվա ընթացքում Արցախի Հանրապետության գետերում գետային հոսքը նվազել է մինչև 10%-ով, անհրաժեշտ է 3 ամսվա ընթացքում գործող և կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների թույլտվություններում վերանայել հիդրոլոգիական տվյալները, ինչպես նաև՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում, ջրօգտագործման թույլտվությունները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննությունները.
  2. Գետերում էկոլոգիական հոսքը պահպանելու համար 6 ամսվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների ջրընդունիչի պատվարի ձկնանցուղու վրա տեղադրել տեսախցիկ և օնլայն մակարդակաչափ՝ գծանշելով էկոլոգիական հոսքի մակարդակը.
  3. Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ 2020թ. 3-րդ կամ 4-րդ եռամսյակից Արցախի Հանրապետության ջրաօդերևութաբանական ցանցի վերականգնման գործընթացը սկսելու համար.
  4. 2020թ. մայիս-հունիս ամիսներին կազմել կառավարման պլանների բովանդակությունը և ներկայացնել ԱՀ կառավարության հաստատմանը.
  5. Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ 2020թ. 4-րդ եռամսյակից Արցախի Հանրապետության գետերի ջրավազանային կառավարման պլանների մշակման գործընթացը սկսելու համար:

Ինչ վերաբերում է շինարարությունը վերսկսված նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին, ապա դրանց շինարարությանը զուգընթաց պետք է ընթանա հնարավորինս սեղմ ժամկետում ջրօգտագործման թույլտվությունները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննությունները վերանայելու գործընթացը, իսկ բուն շինարարությունը պետք է ընթանա այն կոնստրուկտիվ հատվածներում, որոնք նշված թույլտվությունները և փորձաքննությունները վերանայելու արդյունքում ակնհայտ է, որ փոփոխության չեն ենթարկվի: