Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը հայտնում է, որ ս.թ. փետրվարի 19-ին ժամը 12-ին, «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերությունը նախաձեռնում է ԱՀ Մարտակերտի շրջանի Կաշենի լեռնահանքային համալիրի շահագործման աշխատանքային նախագծի փոփոխության, այդ թվում` պետական ընդերքաբանական փորձաքննություն անցած պաշարների ներառում արևմտյան տեղամասի շահագործման նախագծում, հիմնական բացահանքի շահագործական պարամետրերի և լցակույտային տնտեսության պարամետրերի օպտիմալացման վերաբերյալ հասարակական լսումներ, որը տեղի կունենա ԱՀ Մարտակերտի շրջանում, Կաշենի լեռնահանքային կոմբինատի վարչական շենքի խորհրդակցությունների սենյակում:
Նախատեսվող գործունեության փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նախարարության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալության ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների բաժնում. հասցե` ԱՀ, ք.Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փ., կառավարության շենք 1: