Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը հայտնում է, որ ս.թ. փետրվարի 13-ին ժամը 12-ին, «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերությունը նախաձեռնում է ԱՀ Մարտակերտի շրջանի Կաշենի տարրալվացման համալիրի կառուցման և շահագործման ծրագրի` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության շրջանակներում մշակված մասնագիտական եզրակացության վերաբերյալ հասարակական լսումներ, որը տեղի կունենա ԱՀ Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքի գյուղապետարանի շենքում:
Նախատեսվող գործունեության փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նախարարության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալության ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների բաժնում. հասցե` ԱՀ, ք.Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փ., կառավարության շենք 1: