Տեղեկացնում ենք Ձեզ, որ Արցախի անտառներում անտառահատումները և վառելափայտի արտահանումներն իրականացվում են գործող իրավական ակտերին համապատասխան՝ հաշվի առնելով Արցախի ՊԲ-ի, հիմնարկ ձեռնարկությունների, Արցախի և ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության պահանջները:
<<Արցախանտառ>> ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է վերահսկողություն, կատարվում ստուգողական ստուգումներ: Սոցիալական ցանցերում ցանկացած տեսանյութերի արձագանքվում է, նշելով հատատեղն ու համապատասխան փաստաթղթերը:
<<Արցախանտառ>> ՊՈԱԿ-ի տնօրինությունը պատրաստ է, համաձայն վառելափայտի տրամադրած ֆոնդերի, ցանկացած սահմանն անցնող փայտանյութ տեղափոխող ավտոմեքենայի համար տրամադրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ ընդհուպ նշելով հատատեղերը: Անտառների լրիվությունը կատարվում է համապատասխան մասնագետների եզրակացության հիման վրա: Տեսանյութում նշված չէ հատված անտառի կոորդինատները՝ ստուգողական աշխատանքներ կատարելու համար: Անտառներում իրավախախտումները բացառելու գործում պատրաստ ենք համագործակցության:
Ձեր տեսանյութին ի պատասխան տեղեկացնում և հորդորում ենք Ձեզ, հաշվի առնելով Արցախի և ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության սոցիալական վիճակը, չտարածել սխալ տեղեկություններ, լինել զուսպ, չպիտակավորել մի ողջ շրջանի ժողովրդին, հանդես չգալ ստուգողի դերում, քանի որ անտառների ստուգումներն իրականացվում են ԱՀ ստուգումների մասին օրենքի համապատասխան:
Ինչ վերաբերում է ձկների անկմանը, ապա
Խաչենի ջրամբարից վերցրվել է ջրի 4 փորձանմուշ և ուղարկվել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա։ Ջրի փորձանմուշի քիմիական հետազոտության արդյունքում պարզվել է, որ սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) չի գերազանցել ոչ մի ցուցանիշ։
««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները 22. 10. 2019 թվականին Խաչենի ջրամբարում չափել են ջրի ջերմաստիճանը՝ 180C,PH -8, O2-9․3 -10 մգ/լ բոլոր ցուցանիշները նորմայի սահմանում են եղել։
ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժական տեսչության և «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» ՊՈԱԿ-ի կողմից ձկների անկման պատճառները պարզաբանելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 20-ին Խաչենի ջրամբարից վերցրվել է ջրի 2 փորձանմուշ և 1 հատ սազան, 10 հատ կարաս, որոնց հետազոտության արդյունքում ՝
– թունաբանական բաժինը պարզել է, որ ձկների օրգանիզմում թիոֆոսի, իսկ ջրամբարի ջրի մեջ քլորի և ամոնիակի պարունակությունը բացակայում է.
– մանրէաբանական բաժինը պարզել է, որ ձկների օրգանիզմում ինֆեկցիոն հիվանդությունները բացասվում են, հայտնաբերվել են միայն նեխման բակտերիաներ
– մակաբուծական բաժինը պարզել է, որ ձկների մոտ արգուլոզ, հիրոդակտիլոզ, դակտիլոհիրոզ հիվանդության նկատմամբ ինվազիան բացակայում է։
Ս. թ. հոկտեմբերի 20-ին «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ջրի հետազոտման արդյունքում պարզվել է, որ ցուցանիշները համապատասխանում են «Խմելու ջուր» , ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ որակի հսկողության N-2-III-Ա2-1 սանիտարական կանոններ և նորմեր պահանջներին։
Ընդհանրացնելով վերոնշյալ տվյալները պարզվել է, որ ջրի քիմիական որակը հիմնականում համապատասխանում է ձկնատնտեսական նորմերին և ձկների անկման պատճառ չի հանդիսանում։ Բացառվել է նաև ձկների օրգանիզմում ինֆեկցիոն հիվանդությունների առկայությունը։
Հնարավոր է ձկների անկման պատճառ հանդիսանա հետևյալ հանգամանքը՝
հորանային ջրընդունիչի շարժական փականի բացման – փակման ժամանակ ջրի հոսքի հետ ձուկը անցնում է մոտ 200մ երկարությամբ հորանային ջրընդունիչի միջով անցնող խողովակի մեջ, որտեղ ենթարկվում է մեխանիկական վնասվածքների:
Ոռոգման ջրթողի բացման – փակման ժամանակ ձկների մի մասը դուրս է մղվում ոռոգման համակարգ, իսկ որոշակի քանակությամբ վնասված ձկներ մնալով խողովակի մեջ, դուրս են մղվում դեպի ջրամբարի մակերես: Վարկած կա նաև, որ մանր ձկների անկման պատճառ կարող էր լինել պայթյունը :Թե¬ման բնա¬պահ¬պա¬նա¬կա¬նից ի¬րա¬վա¬կան դաշտ է տե¬ղա¬փոխ¬վել: Ոս¬տի-կա¬նու¬թյունն ա¬ռայժմ բա¬ցա¬ռում է պայ¬թու¬ցի¬կի կի¬րա¬ռու¬մը: Հիմ¬նա¬վո¬րում¬ներ էլ կան այդ տար¬բե¬րա¬կը բա¬ցա¬ռե¬լու հա¬մար. նախ՝ հետ¬քեր չկան, հա¬րևան բնա¬կա¬վայ¬րե¬րում պայ¬թյու-նի ձայն չեն լսել, մյուս կող¬մից էլ ան¬կու¬մը միայն կոնկ¬րետ ձկ¬նա¬տե¬սա¬կի շր¬ջա¬նում է գրանց¬վել: Ա¬մեն դեպ¬քում, ի¬րա¬վա¬պահ¬նե¬րը հար¬ցում¬նե¬րը շա¬րու¬նա¬կում են…
Վերջնական եզրակացությունը պատրաստ լինելու դեպքում հայտարարություն կարվի։
Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարին,ապա այդտեղ վերջին երկու տարում
ձկների անկում չի եղել :