Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը հայտնում է, որ ս.թ. նոյեմբերի 29-ին ժամը 1200, «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերությունը նախաձեռնում է ԱՀ Մարտակերտի շրջանի Կաշենի լեռնահանքային կոմբինատի նոր պոչամբարի մասնագիտական եզրակացության վերաբերյալ նախատեսվող գործունեության նախագծի բնապահպանական հարցերի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախատեսվող գործունեության փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նախարարության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալության ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների բաժնում. հասցե` ԱՀ, ք.Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փ., կառավարության շենք 1: