Որսորդների ուշադրությանը

 

ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը  ներկայացնում  է Արցախի Հանրապետության տարածքում  որսի կենդանիների 2019-2020թվականների  սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները:

Որսը կատարվում է ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից տրված լիցենզիաների (թույլտվությունների ) հիման վրա:

 

  1. Աղավնիներ (թխակապույտ և անտառային, սովորական տատրակ) – մինչև 2000 հատ, 2019 թվականի օգոստոսի 17-ից մինչև 2020 թվականի հունվարի 26-ը  (տասը հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ):
  2. Սովորական տատրակ – մինչև 500 հատ, 2019 թվականի օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 29-ը (հինգ հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ):
  3. Լոր – մինչև 500 հատ, 2019 թվականի օգոստոսի 17-ից մինչև հոկտեմբերի 27-ը (տասը հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ):
  4. Քարակաքավ – մինչև 500 հատ, 2019 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 29-ը (տասը հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ):

5.Կտցարներ (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակներից) –մինչև 500 հատ, 2019 թվականի օգոստոսի 17-ից մինչև  դեկտեմբերի 29-ը (հինգ հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ):

  1. Սարյակ (սովորական և վարդագույն) – մինչև 2000 հատ, 2019 թվականի օգոստոսի 17-ից մինչև հոկտեմբերի 27-ը (տասը հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ):
  2. Ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ) և ջրհովվիկներ (եղեգնահավ) – մինչև 500 հատ, 2019 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2020 թվականի փետրվարի 29-ը (երկու հատ բադից և երկու հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ):
  3. Նապաստակ – մինչև 50 հատ, 2019 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2020 թվականի հունվարի 5-ը (մեկ հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ):
  4. Վայրի խոզ – մինչև 30 հատ, 2019 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 29-ը (մեկ հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ):
  5. Ծածան – մինչև 1000 կիլոգրամ, 2019 թվականի հունիսի 20-ից մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը:
  6. Կողակ – մինչև 2000 կիլոգրամ, 2019 թվականի հունիսի 20-ից մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը:
  7. Կարաս – մինչև 3000 կիլոգրամ, 2019 թվականի հունիսի 20-ից մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը:
  8. Մուրցա – մինչև 320 կիլոգրամ, 2019 թվականի հունիսի 20-ից մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը:
  9. Կարմրախայտ – մինչև 150 կիլոգրամ, 2019 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 1-ը:
  10. Խեցգետին – մինչև 500 կիլոգրամ, 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև 2020 թվականի ապրիլի 10-