ԱՀ բնապահպանության  և բնական ռեսուրսների  նախարարությունը  հունիսի 3-5-ը  կազմակերպել է  մի շարք  բնապահպանական միջոցառումներ  նվիրված բնապահպանի միջազգային օրվան:

Հունիսի 3-ին Հադրութի շրջանի մի շարք մանկապարտեզներում կազմակերպվեց  էկոկրթական դասընթաց և <<Բնությունն մեր  աչքերով>> կավճանկարչություն,որի բոլոր մասնակիցներն էլ նվերներ ստացան:

Հաջորդ օրը նախարարության աշխատակիցները <<Կանաչ Արցախ>>կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների և Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական  ուսումնարանի սաների հետ միասին <<Պահպանենք բնությունը և նա կպահպանի մեզ>>կարգախոսով մաքրման աշխատանքներ են իրականացրել Հունոտի կիրճում ու նրա հարակից տարածքներում:

Հունիսի 5-ին կազմակերպվեց կլոր սեղան <<Բնապահպանական հիմնախնդիրներն Արցախում>> թեմայի շուրջ: Կլոր սեղանին մասնակցում էին  խնդրով շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ,Արցախի Պետական համալսարանի դասախոսներ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներ :

Կլոր սեղանի մասնակիցներին ողջունեց ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար  Ֆելիքս Գաբրիելյանը:Նա մասնավորապես նշեց,որ <<Մենք  պետք է փոխենք մեր  վերաբերմունքը հայրենի բնության նկատմամբ, բնությունն անմնացորդ նվիրումով ծառայում է մարդկությանը և պարտավորեցնում նույն նվիրումով այն անաղարտ հանձնել եկող սերունդներին>>:

Կլոր սեղանի շուրջ տեղի ունեցան բուռն քննարկումներ հատկապես Արցախում շահագործվող փոքր ՀէԿ-երի,ջրային ռեսուրսների,օդի աղտոտվածության և թափոնների առնչությամբ:

Վերջում նախարար Ֆ.Գաբրիելյանը նշեց,որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու  և մասնակից դառնալու բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված են հայրենի բնության պահպանությանը: