Այսօր  կենդանական տեսակների և դրանց համակեցությունների ամբողջականության պահպանությունն օրակարգային հարց է,ուստի կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանության նպատակով բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը ձեռնարկում է համապատասխան քայլեր: Միջազգային փորձը ցույց է տալիս,որ  կենդանական աշխարհի վերարտադրության  նպատակով մեր առջև դրված խնդիրների լուծման լավագույն տարբերակն որսորդական տնտեսության  ստեղծումն է:Այդ իսկ պատճառով նախարարությունն որոշեց  նախընտրելի  պետական   անտառային հողերը  վարձակալության տալու մրցույթ հայտարարել    և որպես համապատասխան տարածք ընտրվել է <<Արցախանտառ>> ՊՈԱԿ-ին  պատկանող ԱՀ Շահումյանի շրջանի Բաշտիբել կոչվող բնակավայրի հարակից՝Թութխուն գետի ձախակողմյա վտակների ջրհավաք ավազանի 4 հողամասեր/ընդհանուր մակերեսը 177,7 հա, մեկնարկային գինը ՝1 հա-ի դիմաց  5000 ՀՀ դրամ/:

Հետաքրքրվողներ շատ եղան,բայց վերջնական   արդյունքում ներկայացվել է  մեկ հայտ <<Հոբբի Պարկ>>բնապահպանական  հիմնադրամի կողմից ,որի ներկայացրած ծրագիրը հավանության արժանացավ մրցութային հանձնաժողովի անդամների կողմից:

Շուտով <<Հոբբի  Պարկ>> հիմնադրամն իր ներկայացրած ծրագրի համապատասխան  կհիմնի որսորդական տնտեսություն  և իրեն ենթակա տարածքներում կապահովի կենդանական և բուսական աշխարհի տեսակների պաշտպանության,պահպանության,վերարտադրության և կանոնավոր օգտագործման աշխատանքները:

Մենք ակնկալում ենք, որ ստեղծվելիք որսորդական տնտեսությունը կնպաստի տվյալ տարածքներում կենսաբազմազանության պահպանությանն ու ավելացմանը,կենդանիների քանակի ավելացմանը,կկանխի որսագողությունն ու ապօրինի անտառահատումները,ինչպես նաև կիրականացնի գործունեություն ի նպաստ համայնքի: