ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը հայտարարում է ԱՀ պետական անտառային ֆոնդի <<՚Արցախանտառ>>ՙ ՊՈԱԿ-ին պատկանող ԱՀ Շահումյանի շրջանի Բաշտիբել կոչվող բնակավայրի հարակից՝ Թութխուն գետի ձախակողմյա վտակների ջրհավաք ավազանի 4 հողամասեր (ընդհանուր մակերեսը՝ 177,7 հա), կենդանական աշխարհի վերարտադրության նպատակով (մեկնարկային գինը` 44 425 ՀՀ դրամ), վարձակալության տրամադրելու մրցույթ: Հողամասերի կոորդինատներն են՝
y x
1. 598764.1634 426829.943
2. 598848.8881 426895.5924
3. 599083.6349 426792.7349
4. 598954.2398 426977.2248
5. 599140.092 427121.2335
6. 600011.7883 427144.1249
7. 600029.3056 427081.8663
8. 600968.6939 426916.3556
9. 600952.8402 427038.2384
10. 602113.229 426878.506
11. 601960.3200 426740.6400
12 601613.7935 426611.3814
13. 601252.1200 426640.1600
14. 600544.6714 426368.8693
15. 600951.1455 426309.2695
16. 599606.6191 426251.5605
17. 598848.0938 426558.9215
y x
1. 604724.5065 428564.2098
2. 604922.954 428515.9668
3. 604895.0741 428678.2017
4. 605049.3584 4286455.3847
5. 604950.4363 428573.0052
6. 605006.5409 428474.3312

y x
1. 59564.0237 424516.2578
2. 597913.4562 424401.6613
3. 598329.6211 424323.8969
4. 597813.7189 424261.0995

y x
1. 600612.1685 425266.7636
2. 600618.8782 425880.0206
3. 600900.6383 425828.1782
4. 601262.2892 425529.5353
5. 601150.9765 425274.7144
6. 600715.9177 425010.9922

Անտառների և անտառային հողերի վարձակալության իրավունքը տրամադրվում է մինչև 60 տարի ժամկետով:
Մրցույթը կազմակերպվում է ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության (այսուհետ լիազոր մարմին) կողմից, որը տեղի կունենա 2019թ.մայիսի 3-ին ժ.11.00, ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20/1 շենքի նկուղային հարկի դահլիճում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1.պետական անտառները և անտառային հողերը վարձակալության իրավունքով ձեռք բերելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու հայտը (Ձև N 2` տրամադրվում է լիազոր մարմնի կողմից)
2.անտառօգտագործման ծրագիրը
3.նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթի պատճեն
4.իրավաբանական անձանց և անհատ ձեռնակարկատերերի համար համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը
5.ֆիզիկական անձանց համար՝ անձնա•րի պատճենը
6.վարձավճարի չափի վերաբերյալ առաջարկը
Հայտերն ընդունվում են մինչև ս. թ ապրիլի 19-ը:
Հայտարարության մեջ նշված տարածքներին ծանոթանալու օրերը` 2019թ ապրիլի 25-26-ը, (ուղեկցող անձ՝ Ներսեսյան Մամիկոն հեռ. (097) 32-82-21)
Մրցույթի անցկացման պայմաններին ու մրցույթի հաղթողին որոշելու կարգին ծանոթանալու համար N519-Ն առ 05.08.2014թ. կառավարության որոշումից քաղվածքը կցվում է:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել լիազոր մարմին, հեռ. (047) 94-29-15

ՔԱՂՎԱԾՔ

ԼՂՀ կառավարության. <<Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին>> 2014թվականի օգոստոսի 5-ի N 519-Ն որոշումից

44. Մրցույթին մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին ծանուցմամբ (հրավերով) սահմանված օրը և ժամին` մրցույթին մասնակցության հայտերի բացման նպատակով հրավիրված նիստում:
45. Մրցույթի հայտատուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթին մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերին և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:
46. Ծրարները զննվում են հանձնաժողովի անդամների կողմից. հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի ցանկության դեպքում կարող են զննվել նաև նրանց կողմից:
47. Հայտերը, որոնք չեն համապատասխանում տվյալ մրցույթի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից չեն քննարկվում, և դրա մասին տեղեկացվում է հայտատուներին` նշելով պատճառները:
Հանձնաժողովի մերժման մասին որոշումը կարող է հայտատուի կողմից բողոքարկվել` վերադասության կամ դատական կարգով:
48. Հանձնաժողովի անդամները ներկայացված առաջարկների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:
49. Յուրաքանչյուր հայտ քննարկվում է, ապա հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից գնահատվում 1-10 բալանոց միավորների համակարգով` ըստ ներկայացված պայմանների արդյունավետության: Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած հայտի գնահատված միավորների հանրագումարն առավելագույնն է մնացած մասնակիցների միավորների հանրագումարից, բայց ոչ պակաս, քան հանձնաժողովի անդամների կողմից գնահատվելիք առավելագույն միավորների հանրագումարի կեսից:
50. Հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
51. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման օրը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որն ստորագրում է նաև մրցույթի հաղթողը:
52. Եթե մրցույթում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց կամ 15 օրվա ընթացքում պայմանագիր կնքելուց, ապա նրա վճարած նախավճարը չի վերադարձվում, և մրցույթի հաղթող է համարվում միավորների հանրագումարով իրենից հետո առավելագույն միավոր ստացած մասնակիցը, իսկ այդպիսին չլինելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած:
53. Մրցույթը համարվում է չկայացած`
1) եթե մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.
2) եթե մրցույթի մասնակիցների հայտերը չեն համապատասխանում մրցույթի մասին ծանուցման պայմաններին.
3) սույն կարգի 52-րդ կետով սահմանված դեպքում.
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
54. Մրցույթին մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չէ մրցույթը չկայացած համարելու համար:
55. Հանձնաժողովին մրցույթի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց մրցույթի մասնակիցների համաձայնության:
56. Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո լիազոր մարմինը մեկշաբաթյա ժամկետում մրցույթի արձանագրությունը և մրցույթին առնչվող փաստաթղթերն ուղարկում է տրամադրողին, որը 15 օրվա ընթացքում մրցույթի հաղթողի հետ կնքում է անտառօգտագործման մասին պայմանագիր, իսկ դրա պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազոր մարմին:
57. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վճարած նախավճարը հաշվարկվում է նրա կողմից կատարվելիք վարձավճարի մեջ:
58. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման նպատակով դիմում են տրամադրողին, որը դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում նախավճարի գումարը վերադարձնում է նրանց:
59. Մրցույթը կարող է անվավեր ճանաչվել դատական կարգով:
60. Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերության: