ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից  ի կատարումն  ԱՀ <<Ջրային օրենսգրքի>>21, 28-33 հոդվածների պահանջների, մշակվում է <<Արցախ Հէկ>> ԲԲԸ տրվող ջրօգտագործման թույլտվությունը`  Շահումյանի շրջանի  Թարթառ  գետից  էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով:

Փաստաթղթի  կիրառումը նպատակ ունի հասարակայնությանը տեղեկացնել այն մասին ,որ վերոնշյալ ջրօգտագործումը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չեն ունենա:

Բոլոր շահագրգիռ անձիք,ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի  մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակին,կարող են  աշխատանքային օրերին `ժամը 9-ից մինչև ժամը 18-ը դիմել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների  նախարարություն(հասցեն`ք.Ստեփանակերտ,փ.Ա.Առաքելյան 14գ,հեռ.97-41-28):

Հասարակայնության կողմից փաստաթղթերի նախնական տարբերակների լսումը տեղի կունենա ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունում  ս.թ.դեկտեմբերի 27-ին ժամը 11:00-ին: