ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից , ի կատարումն ԱՀ <<Ջրային օրենսգրքի>>21, 28-33 հոդվածների պահանջների, մշակվում է Հադրութի շրջանի <<Արաքս-Գոտի >> ՓԲԸ  ոռոգման նպատակով Քաշաթաղի Բեքաձորի և Սուս  համայնքների խմելու և տնտեսական նպատակով տրվող ջրօգտագործման թույլտվությունները:

Փաստաթղթի  կիրառումը նպատակ ունի հասարակայնությանը տեղեկացնել այն մասին ,որ վերոնշյալ ջրօգտագործումները շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չեն ունենա:

Բոլոր շահագրգիռ անձիք,ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի  մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակին,կարող են  աշխատանքային օրերին `ժամը 10-ից մինչև ժամը 17-ը դիմել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների  նախարարություն(հասցեն`ք.Ստեփանակերտ,փ.Ա.Առաքելյան 14գ,հեռ.97-41-28):