ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը, hաշվի առնելով վերջին ժամանակահատվածում կենդանիների և մարդկանց վրա գայլերի հարձակման դեպքերը, սույն թվականի հունիսի 16-ից – 22-ը ներառյալ, Արցախի Հանրապետության համայնքներում կազմակերպելու է գայլերի և շնագայլերի սանիտարական որս՝ գիշատիչ կենդանիների գլխաքանակը կարգավորելու նպատակով:
Գործում է անվճար թեժ գիծ՝ 33-33 կարճ համարով՝ տեղեկություններ ստանալու և հաղորդելու նպատակով: