ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը  տեղեկացնում է,որ ս.թ. հունիսի 5-ին շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ կիրականացնի բնապահպանական միջոցառումների շարք,այդ թվում նաև հեծանվաերթ-ակցիա :
Մասնակցել կարող են բոլորը, ներկայանալ հեծանվով և սպիտակ վերնաշապիկով:
Ցանկացողները ՝ սույն թվականի հունիսի 5-ին , ժամը 10:00-ին հավաքվեն Եղբայրական գերեզմանոցի տարածքում , որտեղից կմեկնարկի երթը հետևյալ երթուղով՝ եղբայրական գերեզմանոց-Վարդան Մամիկոնյան-Գրիգոր Լուսավորիչ – Վազգեն Սարգսյան: