Վերջին տարիներին տնտեսական բարեփոխումները և էկոլոգիական նոր քաղաքականությունը բախվել են մի շարք  հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների: Այսօր ավելի արդիական են շրջակա միջավայրի և կյանքի որակի պահպանումը, էկոլոգիական անվտանգության և բնապահպանական գործունեության կառավարման ժամանակակից համակարգերի ձևավորումը:

    Համամարդկային խնդիրների ծավալն այսօր  այնպիսինն  է, որ յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի իր դերակատարումը:Հայրենի բնության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը: Եվ հաղորդակցության էլեկտրոնային միջոցը հրաշալի ու լրացուցիչ հարթակ է  բնապահպանական հիմնախնդիրների վերհանման, ոլորտի գերակայությունների, իրականացվող ծրագրերի, պաշտոնական միջոցառումների մասին տեղեկանալու  համար և հնարավորություն է տալիս ստեղծել համագործակցության այնպիսի միջավայր, որը թույլ կտա առաջարկությունների ու հարցադրումների ակտիվ մասնակցություն ունենալ  մշակվող քաղաքականությանն ու  իրականացվող  գործընթացներին:

    Մեզ համար կարևոր է Ձեզնից  յուրաքանչյուրի մեկնաբանությունն  ու առաջարկը մեր երկրում բնապահպանության և բնական ռեսուրսների կառավարման ոլորտներում առկա խնդիրները լուծելու համար:

ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար՝

Ֆելիքս Գաբրիելյան